կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Փայլան

Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Փայլան

Հազարավոր հայեր և ադրբեջանցիներ իրենց կյանքը կորցրեցին մեկ ամիս տևած պատերազմում: Միակ հաղթողը պատերազմի բարոններն էին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախագահ, թուրքական խորհրդարանի պատգամավոր, հայազգի Կարո Փայլանը:

«Ադրբեջանը և Հայաստանը ձեռք բերեցին հրադադարի համաձայնություն:

Հազարավոր հայեր և ադրբեջանցիներ իրենց կյանքը կորցրեցին մեկ ամիս տևած պատերազմում:
Միակ հաղթողը պատերազմի բարոններն էին:

Եկեք պատասխանատվություն ստանձնենք հրադադարի շարունակականության և տևական խաղաղության համար:

Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: