երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չի համապատասխանում իրականությանը. Ալեն Սիմոնյանը՝ իր չհայտարարագրած գույքի վերաբերյալ տեղեկության մասին

Չի համապատասխանում իրականությանը. Ալեն Սիմոնյանը՝ իր չհայտարարագրած գույքի վերաբերյալ տեղեկության մասին

ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշում է, թե իր չհայտարարագրած գույքի մասին  այսօր կայքերից մեկի ներկայացրած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։

՛՛Այսօր մի լրատվական կայք, որն արդեն վաղուց մեծ ջանասիրությամբ փորձում է ինչ-որ անհամապատասխանություններ գտնել իմ ունեցվածքի մեջ, արդեն երկրորդ անգամ է՝ տեղեկություն է հրապարակում մակերեսային հետազոտությունների հիման վրա և հայտնվում է ծիծաղելի վիճակում:

Այսօր կրկին հայտարարել է, թե իբր ես չհայտարարագրված բնակարան ունեմ, իմ այն պարզաբանումից հետո, որ այդ բնակարանը մոտ 6-7 տարի առաջ վաճառվել է, հրապարակվել է ինչ-որ տեղեկանք, ուր պնդվում է, որ ես դեռ հանդիսանում եմ նշված բնակարանի սեփականատերը:

Նշված տեղեկությունը, բնական է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, ինչի վերաբերյալ ապացույցը տեղադրված է ստորև:

Ձեզ եմ ներկայացնում նշված բնակարանի առք ու վաճառքի պայմանագիրը: Պայմանագիրը կնքված է 2016 թվականի մարտի 21-ին և օրենքով սահմանված կարգով վավերացված է նոտարական գրասենյակի կողմից:

Նշված հերթական թերի հետազոտության վերաբերյալ, ինչպես նախկինում հայտարարել եմ, հետամուտ եմ լինելու իրավական գործընթաց սկսելու հարցում՛՛,-նշել է Սիմոնյանը:

  • Կիսվել: