կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկոն՝ Բելառուսում ծնելիության նվազման մասին

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկոն՝ Բելառուսում ծնելիության նվազման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը միջոցներ կձեռնարկի ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար. Այս հարցը նա բարձրացրել է Լյուբանի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, գրում է sputnik.by-ը:

«Աղջիկները չեն ուզում ծննդաբերել: Այժմ մենք կմտածենք բազմազավակ և այլ ընտանիքներին աջակցելու նոր միջոցների մասին: Ոչ միայն բնակարանային պայմանները: Չնայած կարծում էի, որ եթե բնակարան կառուցենք, ապա բոլորը կշտապեն ծննդաբերել: Բայց՝ ոչ»,- ասել է պետության ղեկավարը:

Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում ծնելիության ցածր մակարդակի պատճառները միայն կանանց մոտ չեն։

«Դե, ոչ բոլորը, կան նաև նորմալ կանայք, որոնք ծննդաբերում են, իսկ տղամարդիկ արդեն... Տեսեք, տղամարդիկ առաջվանը չեն, մեր սերնդից հետո այլև տղամարդ չի մնացել»,- ասել է Լուկաշենկոն լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Իվան Գոլովատիի հետ զրույցում։

  • Կիսվել: