կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ուկրաինայի ԱԳ նախարարը Բաքվում է

Ուկրաինայի ԱԳ նախարարը Բաքվում է

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների, Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը և շնորհակալություն հայտնել Բաքվին հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Սիբիհան և Ալիևը «բաց և հանգամանալից զրույց» են անցկացրել Ուկրաինայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել են միջազգային օրակարգին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության հասնելու խնդրին։

ՍիբիՀան շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած հետևողական աջակցության, ինչպես նաև ձմռանը Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերած մարդասիրական և էներգետիկ օգնության համար, ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: