երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Չեմ կարողանում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցուցաբերել պարոն Հայրապետյանին․ փաստաբան

Չեմ կարողանում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցուցաբերել պարոն Հայրապետյանին․ փաստաբան

Ես արդեն 15 րոպե չեմ կարողանում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցուցաբերել պարոն Հայրապետյանին: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Մակինյանի խոսքերով, անցագիրը չեն ներկայացնում, քանի որ պետը տեղում չէ.
 
«Սա նման առաջին դեպքը չէ: Մենք առաջարկում ենք օպերատիվ-հետախուզական գործողություններն անել, երբ պետերը տեղում կլինեն»:
 

Հարցին, թե ինչու է բերման ենթարկվել իր պաշտպանյալը, Մակինյանը, վկայակոչելով ՔԿ հայտարարությունը, ասաց, որ բերման ենթարկելու գործողությունը կապ ունի ՀՖՖ-ի գործի հետ.

«Հայրապետյանը երեկ այդ գործով որպես վկյա հարցաքննվել է և ցուցմունք է տվել»:

Բերման ենթարկելուց 3 ժամ անց Հայրապետյանին կամ պետք է ձերբակալեն, կամ ազատ արձակեն: Փաստաբանը հայտնեց, որ հենց Հայրապետյանն է հեռախոսով իրեն հայտնել բերման ենթարկվելու մասին:

  • Կիսվել: