երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չեխիայում ՀՀ դեսպանը և Չեխիայի նախկին արտգործնախարարը քննարկել են հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Չեխիայում ՀՀ դեսպանը և Չեխիայի նախկին արտգործնախարարը քննարկել են հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Ապրիլի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին հյուրընկալել է Չեխիայի ականավոր քաղաքական գործիչ, խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, նախկին արտգործնախարար և «TOP 09» կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգը։

Դեսպանը ևս մեկ անգամ Կարել Շվարցենբերգին է հայտնել հայկական կողմի խորին երախտիքը՝ Արցախի հարցում ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառման, հումանիզմի և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական սատարման համար։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նոր իրողություններն ու դրանց հետևանքները, հատկապես, հայ գերիների վերադարձի և Ադրբեջանում մոլեգնող հայատյաց քարոզչության խնդիրները։

  • Կիսվել: