երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չաուշի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 25-ամյա բնակչի դի

Չաուշի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 25-ամյա բնակչի դի

Դեկտեմբերի 28-ին, ժամը 11:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 14/7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ժորա Ա.-ի (ծնված 1994 թ.) դին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ընտանիքի անդամներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

  • Կիսվել: