կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանը և Լարիսա Ալավերդյանը

Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանը և Լարիսա Ալավերդյանը

Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը։

Ակցիային մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտարարեց․

«Հայաստանում փակ է Գորիս-Կապան ճանապարհը, Ճակատեն-Կապան ավտոճանապարհը, ՀՀ իշխանություններն ու ոստիկանությունը չեն կարողանում բացել այդ ճանապարհները ՀՀ քաղաքացիների համար։ Նրանք կարողանում են միայն բիրտ ուժ կիրառել անպաշտպան կանանց նկատմամբ»,- ասաց նա։

Ակցային ներկա են նաև ԱԺ պատգամվորներ, այլ գործիչներ։

Ոստիկանական մեծ ուժերը բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։

  • Կիսվել: