ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը. տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել

Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը. տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել

Տավուշցիները մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Այժմ էլ Կիրանցում են ու փորձում են հստակ հասկանալ, թե ինչ պետք է անեն։ 
 
Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ։
 
«Տեսա իրենց, խնդրեցի` չանեն, մինչև հասկանանք` ինչ է լինելու։ Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»,– նշեց ակցիայի մասնակիցը։

  • Կիսվել: