հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ցանկացած բռնություն, օրենքից դուրս գործողություն մեզ համար մերժելի են. Ռոմանոս Պետրոսյան

Ցանկացած բռնություն, օրենքից դուրս գործողություն մեզ համար մերժելի են. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է նախընտրական գործընթացներին:

«Ցանկացած բռնություն, օրենքից դուրս գործողություն մեզ համար մերժելի են»,- հայտարարել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:

Պետրոսյանը նշել է, որ իրենք իրենց թիմակիցներին, տեղական կառույցներին ու քաղաքացիներին կոչ են արել զուսպ վերաբերվել ու չխաթարել հասարակական կարգը:

«Ատելության խոսքի դեմ ցանկացած նախաձեռնության մենք միացող ենք»,- նշել է նա:

 

  • Կիսվել: