Բոլոր հարցերը քննարկվելու և լուծում են ստանալու․ Ավանեսյանը ներկայացրել է բուժաշխատողների աշխատավարձերի փոխհատուցման մեխանիզմը
Բուժաշխատողների հետ առցանց քննարկումները շարունակվում են, բոլոր հարցերը քննարկվելու և վստահաբար լուծում են ստանալու: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ հունվարին սպասարկված, սակայն փետրվարին ներկայացված այցերը ֆինանսավորվելու են։
«Նման ֆորմատով էլ ներկայացնեմ փոխհատուցման մեխանիզմը` խուսափելու տարատեսակ մանիպուլյացիաներից»,- գրել է նախարարն ու տեսանյութ հրապարակել:


