կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոլնիսիի գերմանական ծագման շինությունը, որը հայկական դպրոց էր, վերականգնվում է

Բոլնիսիի գերմանական ծագման շինությունը, որը հայկական դպրոց էր, վերականգնվում է

Վրաց-գերմանական համաֆինանսավորմամբ` վերականգնվել է Բոլնիսիի պատմական մասում գտնվող հին գերմանական շենքը, որտեղ տարիներ առաջ հայկական դպրոց էր գործում: Տեղեկատվությունը տարածում է Բոլնիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գրում է aliq.ge-ն:

Նշվում է, որ ծրագրի շրջանակներում, առաջին փուլում, գերմանական կողմի ֆինանսավորմամբ` շենքը փակվել է, հիմքը կառուցվել, վերականգնվել է ճակատային մասն ու գնվել է շենքի համար անհրաժեշտ գույքը:

Վերականգնված հին գերմանական շենք են այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հուբերտ Կնիրշը, Հարավային Կովկասում գերմանական մշակութային ժառանգության ասոցիացիայի նախագահ Օլիվեր Ռայզները, Ավետարանական լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխը և Բոլնիսի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին: Նախատեսվում է վրաց-գերմանական մշակութային կենտրոն բացել նախկին հայկական դպրոցի շենքում: Տեղական ինքնակառավարումը 356,000 լարի է հատկացրել վերականգնողական աշխատանքների համար», — ասված է հայտարարության մեջ:

Ըստ Բոլնիսիի քաղաքապետարանի, ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն օգոստոսին:

  • Կիսվել: