շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ-ականների կարմիր ժապավեններով բերանները կապած ակցիան՝ կառավարության դիմաց (Ուղիղ)

«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ-ականների կարմիր ժապավեններով բերանները կապած ակցիան՝ կառավարության դիմաց (Ուղիղ)

ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջափակման 100-ր օրվա առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ գություններով՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Մեղավորի հասցեն նույնն է», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ»։ Ակցիայի մասնակիցները կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները։

«Ի՞նչ են անում մեր «իշխանությունները»՝ իրենց տխրահռչակ ղեկավարի գլխավորությամբ։ Շարունակում են  ստել մեզ, թունավորել մեր հասարակությանը կեղծ խաղաղության լոզունգներով, վախեցնել մոտալուտ պատերազմի վտանգով, համակերպել այս իրականությանը։ Նպատակը մեկն է, Արցախը սկուտեղի վրա հանձնել մեր թշնամիններին ու ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին, թշնամու հետ միայնակ»,-ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամներից  Տարոն Մանուկյանը։

«Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս շենքում վարչապետի աթոռը մաշեցնող տխրահռչակն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորը և պատասխանատուն, ՔՊ-ն է չարիքը, վտանգը, պատերազմը, եթե սրանք մնան իշխանության կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,-ասաց նա։

 

  • Կիսվել: