երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Հիմար չեմ, որ հրաժարվեմ». Թրամփը պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ն ընդունելու Կատարի շքեղ Boeing-ը

«Հիմար չեմ, որ հրաժարվեմ». Թրամփը պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ն ընդունելու Կատարի շքեղ Boeing-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի մերժի շքեղ Boeing 747-8 ինքնաթիռը, որը Կատարը կարող է նվիրաբերել, գրում է CNN-ը։

Թրամփը Կատարի կողմից հնարավոր նվերը «ներդրում» է անվանել և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի կարող հրաժարվել անվճար ինքնաթիռից։ Նա նշել է, որ  կատարական համեմատաբար նոր պատրաստված ինքնաթիռն անհրաժեշտ է հնացող Air Force One-ը (Թիվ 1 ինքնաթիռը) փոխարինելու համար։

«Ես իսկապես շատ եմ գնահատում։ Ես երբեք չէի հրաժարվի նման առաջարկից։ Այսինքն՝ կարող էի հիմար լինել և ասել. «Ոչ, մենք չենք ուզում անվճար, շատ թանկ ինքնաթիռ է»։ Բայց կարծում եմ, որ դա հրաշալի ժեստ էր», - ասել է Թրամփը։

Նա պատասխանել է, որ իր նախագահության ավարտից հետո ինքնաթիռն «անմիջապես» կտեղափոխվի իր նախագահական գրադարան։

«Ես դրանից չեմ օգտվի»,-հավելել է նա։

Շաբաթավերջին ABC News-ը հաղորդել է, որ Կատարը պատրաստվում է Միացյալ Նահանգներին շքեղ նվեր մատուցել՝ Boeing 747-8 ինքնաթիռ, որն ավելի հայտնի է որպես «թռչող պալատ»։ Այն կարող է օգտագործվել որպես նոր Air Force One Դոնալդ Թրամփի նախագահության մնացած ժամանակահատվածում։

  • Կիսվել: