շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Բնակարանում հրդեհ է բռնկվել 5 կգ-ոց բալոնից գազի արտահոսքի պատճառով

Բնակարանում հրդեհ է բռնկվել 5 կգ-ոց բալոնից գազի արտահոսքի պատճառով

Հուլիսի 31-ին, ժամը 17:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1ա շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժած Սվետիկ Խ․-ն տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Բնակարանում տեղի է ունեցել գազի 5 կգ-ոց բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ Այրվել է տան դուռը և ջերմահարվել առաստաղը (1 գմ)։

 

  • Կիսվել: