ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից:
 
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Ծրագրի առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից 41-ն արդեն ստացան բնակարան գնելու իրենց փաստաթուղթը։
 
Հիշեցնենք, որ մարտի 4-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքները նախարար Սուրեն Պապիկյանը ծրագրի շահառու առաջին քսան ընտանիքներին հանձնեց բնակարանի գնման վկայականներ։

  

  • Կիսվել: