«Բջնին» չի ունեցել ոչ մի դրամի հարկային պարտք, այն խլվել է հորինված պատճառներով. Աննա Մկրտչյան
Այս օրերին որոշ շահագրգիռ շրջանակներ կրկին փորձում են շահարկել Սերժ Սարգսյանի կողմից «Բջնի» հանքային ջրերի գործարանի խլման թեման. կեղծ հրապարակումներ են տարածում՝ պնդելով, թե իբր գործարանն ունեցել է հարկային պարտավորություններ։ Այս մասին գրել է «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Հիշեցնում եմ ևս մեկ անգամ. «Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել և գործել է բացառապես հաշիվ-ապրանքագրերով՝ օրենքի տառին լիովին համապատասխան։
Բոլորը գիտեն, որ գործարանը խլվել է, և խլվել է հորինված պատճառներով:
Գործարանն ամիսներ շարունակ ստուգվել է, անգամ մեկ դրամի հարկային պարտավորություն չի ունեցել:
«Բջնին» խլվել է այն տարիներին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի օրոք»,-գրել է նա։



