Բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար գրասենյակներ կգործեն նաև Երևանի 2 մոլերում. Սարգսյան
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է անձնագրերի և նույնականացման քարտերի գործընթացից:
Նա նշել է, որ կենսաչափական համակարգն ամբողջովին կգործարկվի նոյեմբերի 1-ից։
«Այդ օրանից քաղաքացիներին կկարողանանք գրանցել՝ բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար։ Բազմաթիվ գրասենյակներ ենք ունենալու թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատշաճ գործարկման ենթական կլինեն»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.



