ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
BigStory VC-ն 200 հազար դոլարի ներդրում է կատարել հայկական SleepDoctor-ում

BigStory VC-ն 200 հազար դոլարի ներդրում է կատարել հայկական SleepDoctor-ում

BigStory VC վենչուրային հիմնադրամը $200 հազարի ներդրում է կատարել SleepDoctor ընկերությունում, որը ինովատիվ լուծումով հեշտացնում է քնի ապնոէ ունեցող մարդկանց դիագնոստիկան և հետագա բուժումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է BigStory-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

«BigStory-ի հերթական $200,000 ներդրումը SleepDoctor ստարտափի մեջ է։ Այն հիմնադրել են Թաթուլ Աջամյանը և Արմեն Վերդյանը։

Այսօր SleepDoctor-ը իր ինովատիվ լուծումով հեշտացնում է քնի ապնոէ (Sleep Apnea) ունեցող մարդկանց դիագնոզը և հետագա բուժումը։ Ապագայում նաև օգնելու են քնելու այլ խնդիրներ ունեցող միլիոնավոր մարդկանց։

Իրենց առաջին շուկան Ֆրանսիան է։ Անչափ ոգևորված եմ մեր այս ներդրումով։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ SleepDoctor-ի օգնությամբ ավելի հեշտ կքնեմ։ Ուղակի ապշած եմ, թե ինչ ստարտափներ են սկսում հայ հիմնադիրները»,- գրել է նա։

BigStory-ն արդեն իսկ ներդրումներ է կատարել ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill, BlueQubit, Docus ընկերություններում:

Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։

 

 

  • Կիսվել: