Բեյրութում գտնվող մեր երիտասարդական նվագախմբի վերադարձը կկազմակերպվի նախատեսվածից շուտ. Ավինյան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Բեյրութում գտնվող մեր երիտասարդական նվագախմբի վերադարձը կկազմակերպվի նախատեսվածից շուտ։
՛՛Սիրելի՛ երևանցիներ, երիտասարդական նվագախմբի երեխաների սիրելի ծնողներ,
Բեյրութում գտնվող մեր երիտասարդական նվագախմբի վերաբերյալ այս պահին իրականացվող քայլերի մասին մանրամասները ներկայացրել եմ տեսանյութում։
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում է կայացվել կազմակերպել վերադարձը նախատեսվածից շուտ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ։


