Բեռնատարները երկկողմանի փակել են Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհը
Մարտի 20-ին, ժամը 22:22-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, կցորդիչով բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ս․ Մ․) և «Volvo» մակնիշների բեռնատարները․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:
Փրկարարները քարշակման եղանակով (մոտ 1 կմ) «KamAZ» մակնիշի բեռնատարը դուրս են բերել արգելափակումից. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: