շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բելգիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Բելգիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հոնվհաննիսյանը Իքսելի քաղաքապետ Քրիստոս Դուլկերիդիսի և Բելգիայի հայ համայնքի ղեկավարների հետ միասին ծաղկեպսակ տեղադրեցին Բրյուսելի Հենրի Միշոյի հրապարակում գտնվող հայկական խաչքար հուշակոթողի մոտ:

Դեսպան Մարգարյանը, քաղաքապետը և համայնքի ղեկավարները հանդես եկան համառոտ խոսքով, որն առցանց լուսաբանվում էր սոցիալական ցանցերով, հնարավորություն տալով բելգիահայ բազմահազարանոց համայնքին մասնակից լինել հիշատակի արարողությանը: Հիշում ենք և պահանջում:

  • Կիսվել: