Ռուբիոն կոչ է արել Կուբայի ղեկավարությանը փոխել քաղաքականությունը՝ «քանի դեռ ուշ չէ»
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Կուբայի ղեկավարությանը փոխել քաղաքականությունը՝ «քանի դեռ ուշ չէ»։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։
«Տասնամյակներ տևած բռնաճնշումներից և կոպիտ վատ կառավարումից հետո Կուբայի տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ, իսկ նրա ժողովուրդը շարունակում է տառապել էլեկտրաէներգիայի անջատումներից, սովից և զրկանքներից»,-նշել է նա։
Ռուբիոն ընդգծել է, որ Կուբայի իշխանությունները և էլիտան շարունակում են մերժել բարեփոխումները և դաշինքներ կնքել Միացյալ Նահանգների թշնամիների հետ։ Այս ֆոնին Վաշինգտոնը մտադիր է շարունակել օգտագործել բոլոր հասանելի միջոցները՝ Հավանայից բխող ազգային անվտանգության սպառնալիքներին հակազդելու և երկրում քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար պայքարելու համար։


