հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բելառուսի նախագահը ցավակցություն է հայտնել Գեղարքունիքում 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Բելառուսի նախագահը ցավակցություն է հայտնել Գեղարքունիքում 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել»,- ասված է ցավակցական ուղերձում։

Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը եւ այլ պաշտոնյաներ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: