շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Հանդիպել են Պուտինն ու Լուկաշենկոն

Հանդիպել են Պուտինն ու Լուկաշենկոն

Ռուսաստանի նախագահի մերձքաղաքային նստավայր Նովո-Օգարյովոյում մեկնարկել են Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, տեղեկացնում է ԲելՏԱ-ն:

Ավելի վաղ միևնույն աղբյուրը հայտնել էր, որ Բելառուսի նախագահը Ռուսաստան է մեկնել աշխատանքային այցով և նախատեսում է բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերը, համատեղ նախագծերի իրականացումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Պուտինն ու Լուկաշենկոն վերջին անգամ հանդիպել էին հունիսի 26-ին Նովգորոդի մարզի Վալդայ քաղաքում: Նրանք քննարկել էին միութենական պետության օրակարգը, առևտրատնտեսական փոխգործակցությունը, համատեղ նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

  • Կիսվել: