երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բավրայի սահմանային անցակետից 47-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Բավրայի սահմանային անցակետից 47-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին:

 
 
 
 
 

  • Կիսվել: