Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից ազատ արձակվեցին գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին ու ևս երկու հոգի
Քիչ առաջ Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից ազատ արձակվեցին գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված անձ:
Նշենք, որ գնդապետ Միհրան Մախսուդյանին բերման են ենթարկել բիրտ կերպով, նա այժմ գտնվում է հիվանդանոցում:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից բերման են ենթարկվել Սուրեն Պետրոսյանը, Միհրան Մախսուդյանը, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Շալիկո Եղիազարյանը, Լեւոն Գրիգորյանը, Եղիշե Մախսուդյանը: