կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Այաթոլլա Խամենեին Ռաիսիի ապահով վերադարձի հույս ունի. երկրի կյանքում անկարգություններ չեն լինի

Այաթոլլա Խամենեին Ռաիսիի ապահով վերադարձի հույս ունի. երկրի կյանքում անկարգություններ չեն լինի

Կիրակի երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք ընտանիքների հետ Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձին նվիրված հանդիպման ժամանակ   Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին ափսոսանք է հայտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին և նրա շրջապատին տեղափոխող ուղղաթիռի անհանգստացնող վթարի կապակցությամբ, տեղեկացնում է Tasnim-ը։

Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել Իրանի նախագահի և նրա շրջապատի անվտանգ վերադարձի կապակցությամբ։

Բոլորին կոչ անելով աղոթել նախագահի առողջության համար՝ այաթոլլա Խամենեին նշել է, որ Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա և կարող է վստահ լինել, որ երկրի կյանքում անկարգություններ չեն լինի։

Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 19-ին, երբ Իրանի նախագահը վերադառնում էր Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանից՝ Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանին ամբարտակի բացումից հետո, որին մասնակցում էր նաև Իլհամ Ալիևը։

Ուղղաթիռում եղել են Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Մոհամմադ Ալի Ալ-Հաշիմը և Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին։

Նախագահական պատվիրակությունը մեկնել է երեք ուղղաթիռով։ Երկու ուղղաթիռը, որոնցում եղել են նախարարներ և պաշտոնյաներ, բարեհաջող վայրէջք է կատարել մառախուղի պայմաններում։

  • Կիսվել: