երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով գիտությունը կրթության նկատմամբ դրվում է ստորադաս դիրքում.գիտնական

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով գիտությունը կրթության նկատմամբ դրվում է ստորադաս դիրքում.գիտնական

Ցանկություններն ու իրականությունը միշտ էլ բավականաչափ տարբերվել են իրարից. Ընդհանուր համահավասարության եւ բարեկեցության գաղափարը շատ լավն էր, բայց կյանքը ցույց տվեց, որ ինքն ունակ չէ  համենայնդեպս հիմա իրականանալու: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Բարձարգույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:

«Անգամ եթե վերցնենք, որ դրույթները, որոնք ձեւակերպվել են, դրանք ձեւակերպվել են լավ մղումներով, սակայն ռիսկերը կապված դրանց թյուր կատարման հետ, գնահատված չեն:

Ինչ-որ բան անելուց առաջ պետք է լինի վերլուծություն, ռիսկերի գնահատում, այլընտրանքային տարբերակներից լավագույնի ընտրություն: Այդ ամեն ինչը տեղի չի ունեցել: մենք դնում ենք քննարկման օրենք՝ տակավին զրոյական վիճակով, վատ իմացության մթնոլորտում՝ լավ չպատկերացնելով, թե այդ մոտեցումն ինչի կարող է բերի, ինչ ռիսկեր կան դրա հետ ու ինչ կլինի, եթե այս ամենը ձախողվի»,- նշեց Առաքելյանը:

Նրա խոսքով այս օրենքի հետ կպված գործելաոճը ոչ մի կերպ չի տեղավորվում գիտական հմայնքի գործելաոճի պատկերացումների հետ. «Օրինակ, երբ մենք ներկայացնում ենք դրամաշնորհային ծրագիր գիտության կոմիտե, իրենք պահանջում են  մեզնից լավ հիմնավորել արդի վիճակը, մեր  ծրագրի նպատակները, նախադրյալները, իրականացման ճանապարհները, ակնկալվող արդյունքներն ու ռիսկերը: Դրամաշնորհի գումարը կարող է լինել 100-150 մլն դրամ, իսկ այստեղ խոսում ենք 3 տրլն դրամի մասին: Ուրեմն այդ բոլորը պետք է ձեւակերպված լինի շատ ավելի ծավալուն եւ ավելի մանրամասն: Այն հիմնավորումը, որը տեսնում ենք օրենքի կողքին, դա պարզապես ընդհանուր բառեր են ու ցանկություններ, որոնք ոչ մի թվերով, փաստերով հիմնավորված չեն»,- ընդգծեց Առաքելյանը:

Նա նկատեց, որ դրամաշնորհի դեպքում իրենցից ամսիներ են պետք լինում քննարկելու, հաստատելուն համար, իսկ հիմա օրենքի համար հատկացվել է 2 շաբաթ ժամանակ. «Օրենքը 100 էջ է, իրենք ակնկալում են, որ հասարակությունը այդ օրենքը երկու շաբաթում պետք է կարողանա մարսե՞լ: Ինձ թվում է, որ իրենց համար կարեւոր է ոչ թե կարծիք լսելը, այլ ֆորմալ այդ պրոցեսը ապահովելը»:

Նա նկատեց, թե ինչպես եղավ, որ Ժաննա Անդրեասյանը հանդիպեց և օրենքը քննարկեց համալսարանների ռեկտորների հետ, բայց չհանդիպեց և քննարկում չկազմակերպեց ԳԱԱ-ի ղեկավարության և գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ, արդյունքում նոր օրենքով գիտությունը կրթության նկատմամբ դրվում է ստորադաս դիրքում։

  • Կիսվել: