չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Այն, որ եկեղեցում բարեփոխման կարիք կա, ակնհայտ է. Ժաննա Անդրեասյան

Այն, որ եկեղեցում բարեփոխման կարիք կա, ակնհայտ է. Ժաննա Անդրեասյան

«Այն, որ բարեփոխման կարիք կա, այդ թվում եկեղեցում, ավելի քան ակնհայտ է։ Եթե այդ խնդիրները չեք տեսնում, ցավում եմ, որովհետև խնդիրներն ակնհայտ են»,- ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատախանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պետությունը պետք է դեր ունենա Վեհափառի ընտրության հարցում, քննարկում եղե՞լ է ինչ ձևաչափով, ինչ որ մոտեցում կա՞։  

Նա նշեց, որ բոլոր հարցերը ժամանակին կստանան իրենց պատասխանները։

Լրագրողի ճշտող հարցին՝ կարծում եք, որ պետությունը պե՞տք է մասնակցի Վեհափառի ընտրությունը, նա ասաց. «Կարծում եմ՝ ավելի քան պարզ պատասխանեցի»:

Նա այլ հարցերի չպատասխանեց։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»։

  • Կիսվել: