Որեւէ մեկը ցանկ չի ուզել. ԵՊՀ ռեկտորը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը ուսանողների մասնակցության մասին
Որեւէ մեկը ցանկ չի ուզել, ընտրված ուսանողներ չեն եղել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, ԵՊՀ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուսանողների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Եթե դուք տեսնեիք հարցերի սրությունը և խորությունը, կհասկանայիք, որ ընտրված չեն եղել։ Ես հիմա մանրամասներ չեմ կարող ասել, վարչապետի լրատվական ծառայությունը կտարածի տըեղեկատվություն, դուք էնտեղից հիմանաք»,–ասաց նա եւ հեռացավ՝ չցանկանալու այլ հարցերի պատասխանել։