ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Բախվել են «BMW»-ն և «Kia»-ն․ վերջինս բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Բախվել են «BMW»-ն և «Kia»-ն․ վերջինս բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Օգոստոսի 13-ին, ժամը 17:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի գործարաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2006 թ․) և «Kia» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ ՃՏՊ-ի հետևանքով Գ․ Խ․-ն (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։41-ին, մարվել՝ 17։44-ին։ Մասամբ այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: