Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթով ուղեւորվել է դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ԱԳՆ շենքի մոտից երթով ուղեւորվել է դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ:
Նշենք, որ ԱԳՆ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 16 մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանները հայտնել են, որ երեք ոստիկան վնասվածք է ստացել:
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրեն եւս ոտքով հարվածներ են հասցրել բերետավորները, բերման են ենթարկել սարկավագների, ծեծել են լրագրողի: