երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բաղրամյան պողոտայում հանրահավաքն ընդմիջվեց 1 ժամով. սպասում են նախագահի որոշմանը

Բաղրամյան պողոտայում հանրահավաքն ընդմիջվեց 1 ժամով. սպասում են նախագահի որոշմանը

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման»՝ այս պահին ընթացող հանրահավաքը մեկ ժամով ընդմիջվեց։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ մեկ ժամ կսպասեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։

Կախված դրանից՝ կորոշեն իրենց հետագա անելիքները:

  • Կիսվել: