երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել օգնելու պատրաստակամություն հայտնած երկրներին

Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել օգնելու պատրաստակամություն հայտնած երկրներին

Իրանական կողմը երախտագիտություն է հայտնում այն պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրի որոնողական աշխատանքներին:
 
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
 
«Ցավոք, առավոտյան ուղղաթիռը, որում գտնվել են երկրի նախագահը և արտաքին գործերի նախարարը, վթարի է ենթարկվել: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ փրկարարները շարունակում են ջանքերը՝ փորձել հասնել վթարի վայր:
 
Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհակալություն է հայտնում այն կառավարությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին, որոնք որոնողափրկարարական գործողությանն օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է Քանանին, որի խոսքերը հրապարակված են Իրանի ԱԳՆ-ի տելեգրամ-ալիքում:
 

  • Կիսվել: