ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Բացահայտվել է փետրվարի 6-ին Այնթապում դանակահարության դեպքը

Բացահայտվել է փետրվարի 6-ին Այնթապում դանակահարության դեպքը

Փետրվարի 6-ին, ժամը 21-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 21-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոցում տուժողը հայտնել էր, որ Այնթապ գյուղում վիճաբանության ժամանակ անծանոթ երիտասարդ է իրեն դանակահարել: Ըստ հաղորդագրության՝ քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ դեպքը ոչ թե Այնթապ, այլ Նոր Խարբերդ գյուղում է կատարվել:

Ձեռք բերված տեղեկություններով` ժամը 19-ին մոտ գյուղի 31-րդ փողոցի տներից մեկի դիմաց, մեքենա վարելիս մեկը մյուսին չզիջելու պատճառով ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ: Փետրվարի 7-ին, ժամը 10.30-ի սահմանում, կասկածվողը Նոր Խարբերդ գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:  Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: