ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն. Փաշինյան

Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն. Փաշինյան

Իրավիճակը շարունակում է  լարվել: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ վերջին օրերի թվաբանությունը որևէ ձևով իր համար հասկանալի չէ: Փաշինյանի խոսքով՝ իրենք որևէ կասկած չունեն, որ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը պիտի բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման:

''Պատճառnերի մասին պետական մարմինների զեկույցներն ինձ չէին բավարարում, ես դիմեցի ամենավստահելի մեթոդներից մեկին՝ հանրութանը, որպեսզի ՖԲ օգտատերերը պատմեն աղաղակող դեպքերի մասին'',-նշեց վարչապետը:

Նա հավելեց. ՛՛Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն. ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման համատարած, ահռելի ծավալների հետ՛՛:

Վարչապետի խոսքով՝ հանրությունը մեծ մասամբ չի պահպանում հակահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցնում է կորոնավիրուսով վարակման գնալով ավելի մեծ թվերի:

՛՛Այս վիճակում շատ ընդունված է եւ առաջին ռեակցիան այն է, որ պետք է քննադատության խոսքեր ասել ոստիկանության հասցեին, եւ այդ քննադատությունը հասկանալի է, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում ես արձանագրեցի, որ մենք գործ ունենք հեղափոխության ժամանակ հաստատված իրավիճակի հայելային պատկերի հետ:

Դեռ այն ժամանակ ասել եմ, որ ոստիկանության արդյունավետությունը կախված է դրա ծավալից: Կա մի ծավալ, որից ավել ոչ մի ուժային կառույց աշխարհում չի կարող դրա դեմ պայքարել: Եթե սահմանված կանոնները չի պահպանվում 10,20,30 տոկոսի կողմից, էդ դեպքում ոստիկանության ներգործությունը լինել արդյունավետ, բայց եթե մեծամասնության կողմից չի պահպանվում, սա դուրս է գալիս վերահսկողությունից՛՛,-ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: