կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բ3 թաղամասի սպորտդպրոցի մուտքը բաց է, ծնողները ուզում են 2-րդը բացվի. Քաղաքապետի ժպ-ն հանձնարարական տվեց

Բ3 թաղամասի սպորտդպրոցի մուտքը բաց է, ծնողները ուզում են 2-րդը բացվի. Քաղաքապետի ժպ-ն հանձնարարական տվեց

Մենք Բ-3 թաղամասում ունենք համայնքապատկան սպորտդպրոց, որտեղ մուտքի հետ կապված խնդիր կա, այն պատշաճ կերպով կահավորված չէ, եւ երեխաները ստիպված են լինում հավելյալ ճանապարհ անցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը:

Քաղաքապետի պաշտոնակատարին զեկուցվեց, որ դա օլիմպիական հերափոխի քոլեջն է, գլխավոր մուտքի պատշաճ կերպով կահավորված է, բնակիչները լրացուցիչ մուտք են ուզում, որը նախկինում բաց է եղել, տնօրենը պատճառաբանում է, որ մուտքի բաց է եղել նաեւ ծնողների համար, որոնք մտել ու խաթարել են դպրոցի բնականոն աշխատանքը, դրա համար էլ փակվել է:

Լեւոն Հովհաննիսյանը հանձնարարեցլ հավելյալ այցելել այդ դպրոց, հանդիպել եւ երեխաների, եւ ծնողների հետ, հասկանալ նոր մուտք բացելու անհրաժեշտության հարցը. «Եթե խնդիրը հաստատվի, ապա աշխատանքները պետք է իրականացնել կարճ ժամկետում»:

  • Կիսվել: