Ազնիվ չեք, դուխով էլ չեք. «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ
Այս պահի դրությամբ իշխող ուժն ապացուցել է մի բան: Եթե հարցը/խնդիրը չի վերաբերվում իրենց կոմֆորտին, կամ առանցքային մարդկանց, եթե խնդրի հետ կապված չկա «շուխուռ», այդ հարցով պատասխանատու չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը
Նա նշել է. «Կապ չունի, թե արդարության հարց կա, թե չկա: Եթե ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատավորն իրենց դեմ է բան անում, ուրեմն պետական ապարատը դիմադրում է, քաղաքացիների դեպքում՝ քաղաքացիներն են մեղավոր, կամ ասում են՝ դե մեզ չեն ենթարկվում: Ազնիվ չեք, դուխով էլ չեք»:


