շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի երեխաները ԱՄՆ քաղաքացի են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի երեխաները ԱՄՆ քաղաքացի են

Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո փողոց դուրս եկած ընդդիմադիրները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի համոզեն հանրությանը, թե «հայրենիք են փրկում»: Հայրենիքի փրկությամբ զբաղվող ընդդիմադիրների շարքից առանձնահատուկ ուշադրության է արժանի Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ դեռևս 2018 թվականին Վահե Հակոբյանի և Էլիզաբեթ Պետրոսյանի երկվորյակ զավակները լույս աշխարհ են եկել ԱՄՆ-ում և ստացել ԱՄՆ քաղաքացիություն: Նրա զավակներն են Մաքսիմ-Ֆելիքսը և Էրիկա-Էլիզաբեթը:

Նշենք, որ, ըստ InfoPort.am-ի տեղեկությունների, Վահե Հակոբյանը լքել է Հայաստանը։ Նա անցնում է ապօրինի հարստացման գործով։

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը նախկինում ղեկավարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, եղել է Սյունիքի մարզպետ։

Նրա կնոջը՝ Էլիզաբեթին է պատկանում Para TV կայքը։

  • Կիսվել: