շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից

Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ուկրաինան պետք է ճանաչի «հանրաքվեների արդյունքները Դոնբասում եւ Նովոռոսիայում»։

Ուկրաինայում կարգավորման դեպքում անհրաժեշտ է ապահովել ռուսերենի եւ ռուսամետ բնակիչների իրավունքները, հայտնել է նա Sky News Arabia հեռուստաալիքի հարցազրույցում։

 

«Կիեւը պետք է հետապնդի ազգային, այլ ոչ թե խամաճիկային ռեժիմների շահերը, որոնք գործում են ՌԴ-ի դեմ»,- նշել է Պուտինը։

Նա նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտ է հեռացնել նացիստական տարրերին ուկրաինական ղեկավարությունից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: