Թրամփը դժգոհել է. «Ինձ Նոբելյան մրցանակ չեն տալիս»
Ես շատ ուրախ եմ տեղեկացնել, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ միջնորդել եմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուանդայի Հանրապետության միջեւ հիանալի պայմանագիր կնքելու հարցում՝ նրանց պատերազմում, որը հայտնի է իր դաժան արյունահեղությամբ եւ մահերով, նույնիսկ ավելի շատ, քան մյուս պատերազմների մեծ մասը, եւ տեւել է տասնամյակներ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուանդայի եւ Կոնգոյի ներկայացուցիչները երկուշաբթի կլինեն Վաշինգտոնում՝ փաստաթղթերը ստորագրելու համար։ Սա մեծ օր է Աֆրիկայի եւ, անկեղծ ասած, մեծ օր է աշխարհի համար»։
Ես խաղաղության Նոբելյան մրցանակ չեմ ստանա դրա համար, ես խաղաղության Նոբելյան մրցանակ չեմ ստանա Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պատերազմը դադարեցնելու համար, ես չեմ ստանա խաղաղության Նոբելյան մրցանակ Սերբիայի եւ Կսոսովոյի միջեւ պատերազմը դադարեցնելու, Եգիպտոսի եւ Եթովպիայի միջեւ (հսկայական ամբարտակ՝ կառուցված Եթովպիայում, որը հիմարաբար ֆինանսավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որը էապես կրճատել է ջրի ներհոսքը Նեղոս գետ) խաղաղության պահպանման համար։
Ես խաղաղության Նոբելյան մրցանակ չեմ ստանա Մերձավոր Արեւելքում Աբրահամյան համաձայնագրերն իրականացնելու համար, որոնք, եթե ամեն ինչ լավ ընթանա, կլցվեն լրացուցիչ ստորագրություններ ստորագրող երկրներով եւ «դարերի» ընթացքում առաջին անգամ կմիավորեն Մերձավոր Արեւելքը։
Ոչ, ես խաղաղության Նոբելյան մրցանակ չեմ ստանա, ինչ էլ որ անեմ, ներառյալ Ռուսաստան/Ուկրաինան եւ Իսրայել/Իրանը, ինչպիսին էլ որ լինեն արդյունքները, բայց մարդիկ գիտեն, եւ սա այն է, ինչն ինձ համար կարեւոր է»,- գրել է նա։