Իրանը հարվածել է «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Իսրայելի ռազմական կենտրոններին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Իսրայելի ռազմական կենտրոնների ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է MEHR լրատվական գործակալությունը, ԻՀՊԿ-ն հունիսի 21-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ սկսել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը՝ օգտագործելով բազմաթիվ կամիկաձե և մարտական անօդաչու թռչող սարքեր, ինչպիսին է Shahed 136-ը, ինչպես նաև ճշգրիտ պինդ և հեղուկ վառելիքով հրթիռներ։
Հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ-ն հաջողությամբ ոչնչացրել է նախապես որոշված թիրախներ «Բեն Գուրիոն» օդանավակայանում և ռազմական օպերատիվ լոգիստիկ կենտրոններում: Իսրայելի ժամանակակից պաշտպանական համակարգերը, ըստ իրանական կողմի, չեն կարողացել որսալ իրանական անօդաչու թռչող սարքերը։
Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ վերջին հարձակումների ժամանակ իրանական տասը հրթիռներից վեցը դիպել են թիրախներին։