Այժմ գերակշռում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը. Մհեր Դավիդյանց
Այժմ գերակշռում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը։
«Այո, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է կորոնավիրուս սակայն այն ընթանում է թեթեւ, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա մի կարեւոր փաստ, եթե մենք ինքներս վերաբերվենք բավականին լուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները մենք լուրջ վտանգի տակ ենք դնում մեզ շրջապատող մարդկանց»,- ասաց նա։
Նա փաստեց, որ վերջին շրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը․ «Եթե փետրվար եւ մարտ ամիսներին իրենք ունենում էին հիմնականում թեթեւ եւ միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը»։ Նա հավելեց, որ իրենց համար ծարն է տեսել շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների եւ մահվան դեպքերի։
Դավիդյանցւ դիմելով քաղաացիենրին կոչ արեց խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունը, հաճախ լվացվել և ախօտահանել ձեռրերը։


