երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել

Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության շրջանառել

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման լիազոր մարմինը:

Սահմանված է, որ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառություն,, պետք է կանգնեն հատուկ հաշվառման, պետք է ընդգրկվեն համապատասխան ռեեստրում, որի վարումն իրականացվում է ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրության համապատասխան լիազոր մարմնի կողմից  կողմից, և (կամ) ունենան հատուկ թույլտվության (լիցենզիա) թանկարժեք մետաղների և (կամ) թանկարժեք քարերի հետ գործունեություն իրականացնելու իրավունքի վերաբերյալ։

 

Վերը նշված դրույթներով սահմանված պահանջները ԵԱՏՄ անդամ երկրների կողմից կատարումը կհավաստի անդամ պետությունների կողմից հարգադրոշմման գործընթացը պատշաճ իրականացնելու մասին, ինչն իր հերթին, հիմք կծառայի անդամ երկրների հարգադրոշմները եվրասիական տարածքում ճանաչելու համար (խուսափելով կրկնակի հարգադրոշմման պահանջներից)։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության:

  • Կիսվել: