հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին. Ռուզաննա Խաչատրյան (լուսանկարներ)

Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին. Ռուզաննա Խաչատրյան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ լրանում է իր ու ամուսնու ՛՛սիրո, միության և «հակամարտության» 17 տարին՛՛:

Նա լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. ՛՛Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։
Պատերազմի, թե խաղաղության մեջ, միևնույն է։

Գեորգ Ռոլլենհագեն

ՀԳ

Այսօր լրացավ մեր սիրո, միության և «հակամարտության» 17 տարին։

Նումերոլոգիայում 17 թիվը հոգու հանգստություն, երջանկություն և նոր հեռանկարների, հորիզոնների հնարավորություն է խորհրդանշում։
Իսկ ամուսնության 17-րդ տարեդարձի, որ վարդագույն հարսանիք է կոչվում, խորհրդանիշը վարդն է․ այդ նրբագեղ, սիրված ծաղիկը խորհրդանշում է իրական սեր և հավատարմություն։ Վարդերն օգնում են վերադարձնել ռոմանտիզմը, նրբությունը ամուսինների հարաբերությունների մեջ։
Ամուսնության 17-րդ տարեդարձին նվիրում են 17 վարդ կամ․․․17 համբույր։

Խաղաղություն, սեր և բյուր վարդեր սիրող զույգերին՛՛։

 

  • Կիսվել: