կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին. Սաղաթելյանը՝ Շիրակի մարզում

Մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին. Սաղաթելյանը՝ Շիրակի մարզում

Իշխան Սաղաթելյանն այսօր եղել է Շիրակի մարզում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Այսօր գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Շիրակի մարզի հայրենակիցների հետ։ Անկեղծ, մեր հայրենակիցների մտահոգ հարցերով հագեցած հանդիպման ընթացքում խոսել ենք շարժման արդյունքների, անհրաժեշտ գործողությունների և մեր առաջիկա անելիքների մասին։

Խոսքիս ավարտից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց. «Դուք մի բան մոռացաք նշել, Շարժումը մեծ քայլ է արել պատերազմից հետո մեր կորացած մեջքը շտկելու ուղղությամբ։ Դա է ամենամեծ ձեռքբերումը»

Ամեն հերթական հանդիպման արդյունքում ամրապնդվում է համոզմունքս, որ միասին մենք կարող ենք իրականացնել պատմական այս ժամանակահատվածում մեր վրա դրված խնդիրը և փրկել մեր հայրենիքը։ Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք։ Այսպիսի հանդիպումները մեր հայրենակիցների հետ կրելու են պարբերական և շարունակական բնույթ՛՛,-նշել է Սաղաթելյանը:

  • Կիսվել: