Ապարանում տորնադոյի հետեւանքով 4 անձ թեթև վնասվածքներով դիմել է բուժօգնության
Ապարանում տորնադոյի հետեւանքով 4 անձ թեթեւ վնասվածքներով դիմել է բուժօգնության։ Այս մասին հայտնեցին առողջապահության նախարարությունից։
Քաղաքացիներն առաջին բուժօգնություն են ստացել եւ դուրս գրվել։
Նշենք, որ այսօր օրվա երկրորդ կեսին տորնադո է եղել Ապարանում, ինչի հետեւանքով քաղաքում ավերածություններ են առաջացել։ Այս պահին Արագածոտնի մարզկենտրոնում հոսանք ու գազ չկա։