հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այսօր եւ վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը. Հայկ Մարության

Այսօր եւ վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն հայտնում է, որ այսօր եւ վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։

Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։

Հ․ Գ․ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը»,- գրել է քաղաքապետը։

Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքերը։

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:

  • Կիսվել: