Այսօր Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է «լավ» միջակայքում. քաղաքապետարան
Այսօր Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է «լավ» միջակայքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Օդի որակի բարելավումը պայմանավորված է մթնոլորտային սահմանային շերտի բարձրացմամբ։
Օդի որակին և քաղաքին վերաբերող մի շարք կարևոր տվյալներ կարող եք տեսնել https://gis.yerevan.am հարթակում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։



